Ռումբի ահազանգի հետեւանքով հեռուստաընկերության շենքում տարհանում է իրականացվել

Ռումբի ահազանգի հետեւանքով հեռուստաընկերության շենքում տարհանում է իրականացվել

Նյու Յորքի ոստիկանությունը տարհանում է իրականացրել Warner Media կոնգլոմերատի շտաբ-կայանում այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել, որ շենքում ռումբ կա տեղադրված։ Նշենք, որ այստեղ է գտնվում նաեւ CNN-ի խմբագրությունը։ Ինչպես հաղորդում է NBC-ն, անհայտ անձը զանգահարել եւ ասել է, որ շենքում ռումբ կա դրված։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։