Ում է ցանկացել տեսնել իր երդմնակալությանը

Ում է ցանկացել տեսնել իր երդմնակալությանը

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ իր երդմնակալության արարողության մասնակից հյուրերի կազմում կլինեն նաեւ կին նախագահներ։ Ընտրյալ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Թելավիում, որը գտնվում է Կախեթիում։

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի երդմնակալություն կուզենար, նախագահը ասել է, որ շատ կուզենար, որպեսզի արարողության ժամանակ զուգորդված լինեին վրացական ավանդույթներն ու եվրոպական ոճը։ «Ես դեռեւս չեմ տեսել արարողության նախագիծը։ Իմ պահանջն է՝ հանգստություն, պարզություն եւ եվրոպական ոճ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նա նաեւ դեռ չի որոշել, թե կհրավիրի արդյոք իր արարողությանը իր մրցակից Գրիգոլ Վաշաձեին։ Ընտրյալ նախագահը խոստացել է հենց որ այս հարցի հետ կապված որոշում կայացնի, հանրությանն անպայման կիրազեկի։ «Ես պատրաստ եմ դրան։ Ինձ համար գոյություն չունի մեծամասնություն եւ ընդդիմություն։ Ես որպես նախագահ բարձր եմ կուսակցություններից։ Ես ըստ Սահմանադրության, նախ ժողովրդին եմ հաշվետու։ Վստահ եմ, որ երդմանակալությունիցս հետո Վրաստանի քաղաքական կյանքում նոր էջ կբացվի» ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։