Ինչպես է պատգամավորության թեկնածու Սոնա Ղազարյանն արտասվում Փաշինյանի ասմունքի ժամանակ (տեսանյութ)

Ինչպես է պատգամավորության թեկնածու Սոնա Ղազարյանն արտասվում Փաշինյանի ասմունքի ժամանակ (տեսանյութ)

Այս տեսանյությում երեւում է, թե ինչպես է պատգամավորության թեկնածու Սոնա Ղազարյանն արտասվում Նիկոլ Փաշինյանի ասմունքի ժամանակ։

Մենք այսօր լուր էինք գրել, որ մինչ որոշ մարդիկ դաժան «քննության» են ենթարկվել «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հայտնվելու համար, ապագա պատգամավորացուներից Սոնա Ղազարյանն այդ ցուցակում իր անցողիկ տեղը վաստակել է արտասվելու շնորհիվ։ Խոսքը Երեւանի ավագանու անդամ Սոնա Ղազարյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանի՝ Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծության արտասանության ժամանակ հարթակի վրա հուզվել ու լաց է եղել ավագանու նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ժամանակ։

Փաշինյանը մի առիթով չի թաքցրել, որ Ղազարյանն ընդգրկվել է անցողիկ 60-րդ տեղում, քանի որ հավատում է իրեն ու թիմին, որի ապացույցը Սոնայի հուզվելն էր։