Ծեծկռտուք պատգամավորների միջեւ՝ ուղիղ եթերի ժամանակ

Ծեծկռտուք պատգամավորների միջեւ՝ ուղիղ եթերի ժամանակ

Ուկրաինական «Ռադա» հեռուստատեսության ուղիղ եթերի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հաղորդմանն հրավիրված Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների միջեւ։ Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը։

Հիմնական դերակատարներ եղել են անկախ պատգամավոր Յուրի Լեւչենկոն եւ իշխանական պատգամավոր Օլեգ Բարնան։ Ծեծկռտուքը նրանց միջեւ սկսվել է այն բանից հետո, երբ Օլեգ Բարնան ասել է, որ այն պատգամավորները, ովքեր հակաահաբեկչական գործողություններին չեն մասնակցել, իրավունք չունեն խոսելու ռազմական դրության մասին։ Լեւչենկոն էլ իր հերթին վիրավորել է Բարնային՝ նրան անվանելով օլիգարխների սպասարկու։