Հայտնի են տարվա լավագույն սերիալները

Հայտնի են տարվա լավագույն սերիալները

Ամերիկյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է այս տարվա լավագույն սերիալների ցանկը։ Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս տարվա լավագույն սերիալներից են ճանաչվել՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին», «Ամերիկացիները», «Ջաննի Վերսաչիի սպանությունը․ ամերիկյան հանցագործությունների պատմություններ», «Ատլանտա», «Բարրի», «Կոմինսկիի մեթոդը», «Զարմանալի տիկին Մեյզելը», «Ժառանգորդները» եւ այլն։

Հիշեցնենք, որ AFI-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 4-ին։