109 միլիոնի պստիկ նվեր՝ Պստիկյանին՝ Հայկից 

109 միլիոնի պստիկ նվեր՝ Պստիկյանին՝ Հայկից 

«Հրապարակի» տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որը վկայում է, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ինչպիսի շռայլ ժեստ է արել իր հետ գերջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանին առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։ 

3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Արտեմիս» և «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։ Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ 

Բայց մի երջանիկ պատահականությամբ Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո Երեւանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները։