Ուսուցչուհուն ազատել են աշխատանքից՝ Սանտա Կլաուսին վիրավորելու համար

Ուսուցչուհուն ազատել են աշխատանքից՝ Սանտա Կլաուսին վիրավորելու համար

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի դպրոցներից մեկում ուսուցչուհուն ազատել են աշխատանքից այն բանի համար, որ պատմել է աշակերտներին, որ իրականում Սանտա Կլաուս գոյություն չունի։ Դպրոցի տնօրինությունը դա որակել է որպես վիրավորանք Սանտա Կլաուսի հասցեին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ըստ հաղորդման, դասի ժամանակ ուսուցչուհին պատմել է աշակերտներին, որ նվերները նրանց փոխանցում են ծնողները, իրականում, եւ ոչ թե Սանտա Կլաուսը։ Նա նաեւ ասել է, որ գոյություն չունեն նաեւ զատկական նապաստակը, էլֆերը, լեպրեկոնները, Սուրբ Ծննդյան եղջերուները, ատամահոգիները եւ այլն։ Դպրոցականները չափազանց սրտին մոտ են ընդունել ուսուցչուհու բացահայտումները։ Ի դեպ, պարզվել է նաեւ, որ նա հաստիքային ուսուցչուհի չի եղել եւ փոխարինել է հիմնական ուսուցչուհուն, ով չի կարողացել այդ օրը դասը վարել։