Կլասիկ գործիչը

Կլասիկ գործիչը

«Լուսավոր Հայաստանը», ըստ կոոպերատիվ «Գելափի», խորհրդարան մտնող ուժերից մեկն է։ Ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանից փորձեցինք ճշտել, թե ինչպես են եզրափակելու քարոզարշավը։ «Դե այսօր, գիտեք՝ դեկտեմբեր 7-ն է, երկրաշարժի 30 տարին, մենք կլինենք Գյումրիում՝ հիշատակի տուրք մատուցելու մեր նահատակներին, թիմի մի մասը կշարունակի իր քարոզարշավը»։ Ինչպե՞ս եք վերաբերվում «Գելափի» հարցմանը, շատերը կարծում են, թե հավաստի չեն, ձեր պարագայում հարցումները «լուսավոր» են։

«Կարծում եմ՝ «Գելափն» ուղերձ է հղում ՀՀ քաղաքացիներին, որ մենք պետք է հայտնվենք 2-րդ տեղում, հակառակ դեպքում հայաստանյան քաղաքական համակարգը կմնա որպես հիվանդ համակարգ»։ Ուզում եք ԲՀԿ-ի երկրորդ տե՞ղը գրավել, ի՞նչ վեճ էր Ձեր եւ Ծառուկյանի միջեւ։ «Ոչ մի, ես վեճ չունեմ, դեբատի ժամանակ ընդամենը հարց տվեցի, ուրիշ ոչինչ»։ Մի խոսքով՝ կլասիկ եք։ «Այո, կլասիկ քաղաքական գործիչ եմ, կլասիկ երաժշտություն եմ լսում․ կլասիկան իմ ժանրում է»։ Իսկ ինչպե՞ս վերաբերվեցիք սոցցանցերի հումորին՝ Ձեզ Վեներայի, Բախի, Բեթհովենի կլասիկ պատկերներով էին «ներկայացնում»։ «Օհ, ինքս էլ էի դրանք տարածում, էջիս վրա դրված են, կարող եք նայել, այ, հենց հիմա ես բարեւում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որը փողոցում սուրճ է խմում եւ ինձ ասում է, որ շատ լավ դեբատ էր»։