Տաջիկստանի նախագահը պատժել է իր փեսային

Տաջիկստանի նախագահը պատժել է իր փեսային

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը խիստ նկատողություն է հայտարարել այդ երկրի Մաքսային ծառայության ղեկավարին, նրա բոլոր տեղակալներին Ազգային բանկի ղեկավարին ու նրա բոլոր տեղակալներին, որոնց շարքում նաեւ նախագահի փեսան է` Ջամոլիդդին Նուրալիեւը: Այս մասին հայտնում է Fergana լրատվական գործակալությունը: Նախագահի փեսան նախկինում աշխատել է որպես Տաջիկստանի Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ ու հանդիսանում է Ռահմոնի երկրորդ դստեր` Օզոդայի ամուսինը: Օզոդան էլ հանդիսանում է նախագահական ապարատի ղեկավարը: Ռահմոնը նաեւ կատարել է կադրային փոփոխություններ` թոշակի ուղարկելով Սոցվիալական ապահովագրության ու թոշակների գործակալության ղեկավարին: Ավելի վաղ նա սուր քննադատության էր ենթարկել իր ընտանեկան բժշկի որդուն, ով աշխատում էր կրկին Մաքսային ծառայությունում` պահանջելով նրա հրաժարականը: