Նախնական համաձայնության եկել են

Նախնական համաձայնության եկել են

ՕՊԵԿ անդամ երկրները համաձայնել են շարունակել նավթի արդյունահանման ծավալների կրճատման գործարքը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այդուհանդերձ, ըստ լրատվամիջոցի, համաձայնությունը նախնական է եւ վերջնական ծավալների մասին դեռեւս չեն խոսել եւ այս հարցը դեռ քննարկվելու եւ համաձայնեցվելու է։ Նշենք, որ արդեն հայտնի է, որ Քաթարը դուրս է գալիս ՕՊԵԿ-ից, իսկ Իրանն էլ հրաժարվել է կրճատել իր նավթի արդյունահանման ծավալները։