Ինչպիսին է կոռուպցիոները․ հոգեբանական դիմանկար

Ինչպիսին է կոռուպցիոները․ հոգեբանական դիմանկար

Ռուսաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ գերատեսչությունը կազմել է միջին վիճակագրական կոռուպցիոների հոգեբանական դիմանկարը։ Այս մասին հայտնում է «Эфир»-ը։ Ըստ այդմ, կոռուպցիոներին հատուկ են հետեւյալ հատկանիշները՝ մերկանտելիստական հատկություններ, ագահություն, չարանենգություն, ձգտում նյութական արժեքները, իշխանասիրություն եւ այլն։

«Իրականում կոռուպցիոներները որպես կանոն ակտիվ եւ եռանդուն են, նախաձեռնող մարդիկ, շատ շփվող, զգացմունքային առումով շատ կայուն, ներառյալ նաեւ կայուն սթրեսային իրավիճակների հանդեպ, պատրաստ են շատ աշխատել, ունեն բարձր ինքնավերահսկողականություն։ Սա նրանց առարկայական պատկերն է»,- ասել է Կուրեննոյը։ Նա նաեւ հավելել է, որ ավելի հաճախ կոռուպցիոներները ընտանիքատեր մարդիկ են, 40 տարեկանից բարձր, չեն չարաշահում սպիրտային խմիչքները եւ չեն օգտագործում թմրանյութեր։