Ուր է անհետացել եթերից ողբացող հաղորդավարուհին

Ուր է անհետացել եթերից ողբացող հաղորդավարուհին

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսության եթերից անհետացել է Լի Չհունը, ով լրատվական թողարկումներ էր վարում սկսած 1970-ական թթ։ Նրան անվանում են նաեւ ողբացող հեռուստահաղորդավարուհի։ Ինչպես հայտնում է ABC News-ը, նա է հաղորդել 1994-ին Կիմ Իր Սենի եւ 2011 թվականին՝ Կիմ Չեն Իրի մահվան բոթը հյուսիսկորեացիներին, համապատասխան ողբաձայն տոնայնությամբ եւ արտասվաթոր։ Ենթադրում են, որ Կիմ Չեն Ընի՝ երկրի մոդեռնիզացիայի ընդհանուր կուրսով է պայմանավորված նաեւ հայտնի հեռուստահաղորդավարուհու անհետացումը եթերից։