Սկանդալային բացահայտումների պատճառով ֆինանսական լուրջ կորուստներ է ունեցել

Սկանդալային բացահայտումների պատճառով ֆինանսական լուրջ կորուստներ է ունեցել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի բաժնետոմսերը գնային կտրուկ անկում են արձանագրել՝ սոցկայքի շուրջ ծավալված վերջին սկանդալային բացահայտումների պատճառով։ Ինչպես գրում է Daily Mail ընկերությունը, ընկերությունը ներկայումս գնահատվում է 9,5 միլիարդ դոլարով պակաս եւ կորցրել է ամեն մի բաժնետոմսի մեջ արժեքի 2,5 տոկոսը։ Այժմ ընկերության արժեքը կազմում է 379 միլիարդ դոլար։ Պարբերականը նշում է, որ հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ սոցկայքը հակամրցակցային է։ Հիշեցնենք, որ բրիտանական պառլամենտը հրապարակել է սկանդալային փաստաթղթեր, որտեղ քննարկվում են մրցակիցների դեմ պայքարի համար տվյալների վաճառքը գովազդատուներին։