«Սասնա ծռերը» հրավիրում է իրավապահների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը

«Սասնա ծռերը» հրավիրում է իրավապահների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը

Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը հրավիրում է Երևան քաղաքում փակցվող նմանօրինակ պաստառների վրա, որոնք ատելության քարոզ են պարունակում և թիրախավորում են Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամներին։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ իրականացնել քննություն և ապահովել օրինականության հաստատումը, հակառակ պարագայում կդիտարկենք իրենց կողմից քաղաքական շահագրգռվածության դրսևորում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն