Պահանջել է ազատ արձակել ֆինանսական տնօրենին

Պահանջել է ազատ արձակել ֆինանսական տնօրենին

Չինաստանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին, ով ձերբակալվել էր Կանադայում այն բանից հետո, երբ վերջինիս արտահանձնման հետ կապված հայց էր ուղարկվել Միացյալ Նահանգներից։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գեն Շուանը։ Ինչպես հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը Պեկինը պահանջել է նախ պարզաբանել այն հիմքերը, որոնց հիման վրա իրականացվել է չինացի գործարարի ձերբակալումը եւ ապա՝ անհապաղ ազատ արձակել Մեն Վանչժոուին։ ԱՄՆ-ում նրան կասկածում են հակաիրանական սանկցիաները խախտելու մեջ։ Կանադայում չինական դեսպանատունը հայտարարել է, որ տեղի ունեցածը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։