Պատգամավորը հացադուլ է հայտարարել

Պատգամավորը հացադուլ է հայտարարել

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն, ով կալանավորված է եւ գտնվում է անազատության մեջ, հայտարարել է չոր հացադուլ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսուքյան էջում հրապարակված գրառումից։ Ըստ գրառման, ուկրաինական անվտանգության մարմինների քննիչները ճնշում են գործադրում իր աջակիցների շարժման վրա, պահանջելով անհապաղ ծանոթանալ գործի նյութերի հետ, որպեսզի սկսեն գործի քննությունն ըստ էության, դրա դիմաց խոստանալով տրամադրել որոշ ազատություններ, ներառյալ նաեւ այնպիսիք, որոնք թույլ կտան իրեն գրանցվել որպես թեկնածու Ուկրաինայի նախագահական առաջիկա ընտրություններում։ Այս ամենով պայմանավորված էլ Նադեժդա Սավչենկոն, որպես քաղաքական բանտարկյալ հայտարարել է չոր հացադուլ։