Վառելիքը չեն թանկացնի

Վառելիքը չեն թանկացնի

Ֆրանսիայի կառավարությունը հանել է 2019 թվականի պետբյուջեի նախագծից վառելիքի թանկացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Պաշտոնական Փարիզը հայտարարել է, որ 2019 թվականին վառելիքի թանկացում չի նախատեսվում։

Այդպիսով կառավարությունը իրականացրել է վառելիքային թանկացման իր ժամանակավոր մորատորիումի մասին խոստումը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վերջին շաբաթներին տեղի էին ունենում բողոքի հզոր ցույցեր ընդդեմ վառելիքի թանկացման։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց ընդդեմ կառավարության այդ որոշման։ Տեղի էին ունեցել բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ։ Անկարգությունները նաեւ չորս մարդու մահվան պատճառ էին դարձել։ Հարյուրավորներ տուժել էին։