Կուղարկեն անմարդաբնակ կղզի
Դանիայում կառավարությունը ցանկանում է երկիր մուտք գործած միգրանտներին ուղարկել Ստեգայի նեղուցում գտնվող Լինդհոլմ անմարդաբնակ կղզի այն դեպքում, երբ նրանց կատարել են իրավախախտումներ եւ ենթակա են արտաքսման։
Այնտեղ նրանք կմնան այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվի նրանց արտահանձնման հարցը։ Ինչպես գրում է The Local պարբերականը, այս առնչությամբ արդեն համաձայնություն է կայացել ազգային պահպանողական Ժողովրդական կուսակցության եւ Պահպանողականների կուսակցության միջեւ։ Յոթ հեկտար մարկերես ունեցող եւ ափից 5 կմ հեռավորության վրա գտնվող կղզում կբացեն հատուկ կենտրոն արտասահմանցիների համար։
Ինչպես պարզաբանել է Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենը, դա բանտ չի լինելու։ Գործելու է լաստանավային փոխադրամիջոց։ Այդկերպ իշխանությունները փորձելու են վերահսկել միգրանտների շարժը։ Այդուհանդերձ կենտրոնը ղեկավարվելու է բանտերի եւ պրոբացիաների վերահսկողությամբ զբաղվող գերատեսչական մարմնի կողմից։ Կղզում լինելու է մշտական ոստիկանություն։
Կարծիքներ