ՀԱՊԿ-ում Հայաստանի  հանդեպ ցուցաբերվող անվստահության մեղավորը Հայաստանի՝  գործող ժամանակավոր  իշխանությունն  է, այլ  ոչ  թե Հայաստանն ու հայ ազգը

ՀԱՊԿ-ում Հայաստանի  հանդեպ ցուցաբերվող անվստահության մեղավորը Հայաստանի՝  գործող ժամանակավոր  իշխանությունն  է,  այլ  ոչ  թե Հայաստանն ու հայ ազգը

ՀԱՊԿ-ի, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ Հայաստանի կողմից ցուցաբերվող ոչ ազնիվ ու կեղծ համագործակցության գլխավոր մեղավորը, հայ ազգի համար իբրև բարեկամ, բայց իրականում թշնամի, արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հանդեպ ունեցած, Հայաստանի ներկա իշխանությունների  թուլությունն ու գայթակղությունն են:
Տարիներ շարունակ  շեշտել եմ, որ հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար արտաքին ռազմաքաղաքական սերտ համագործակցության ճշմարիտ ու միակ ուղին հայ և ռուս քրիստոնյա  ժողովուրդների, ասել է թե՝ Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։

Բայց, քանի որ Հայաստանի՝  գործող ժամանակավոր իշխանությունը ոչ թե ազգային-պետական, այլ,  իր ու իր մերձավորների սեփական շահերից ելնելով, միշտ  սիրաշահում է և՛ Ռուսաստանին, և՛ արևմուտքին՝   երկուսին էլ հավատարմություն խոստովանելով, այսինքն՝ վարում է «և՛, և՛»-ի արտաքին կործանարար քաղաքականություն, բնականաբար, Հայաստանի՝ գործող ժամանակավոր իշխանությունը  ՀԱՊԿ-ում պետք է արժանանար անվստահության, որի ադյունքում էլ Հայաստանը կանգնած է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու անթույլատրելի վտանգի առաջ։
Դա, բնավ, չի նշանակում, որ այս ռազմաքաղաքական կարևորագույն հարցը ձախողել են Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Ո՛չ, իհարկե: Հայաստանի արտաքին դիվանագիտական կարևորագույն հարցում ձախողվել է Հայաստանի՝ գործող ժամանակավոր իշխանությունը:
Հայաստանի՝ ավազի վրա կառուցվող գործող իշխանությունը գիտակցաբար  ոչնչացնում է Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի արտաքին անվտանգության պաշտպանության հիմնասյուններից մեկի՝ ՀԱՊԿ-ի հետ ռազմաքաղաքական  համագործակցությունը, կրկնում եմ, արևմուտքի հանդեպ ունեցած իր գայթակղությունը գերադասելով Հայաստանի ազգային պետական շահերից՝ անընդհատ փորձելով երկարաձգել իշխանավարության ժամանակը:

Երբե՛ք, ոչ մի դեպքում թույլ չե՛նք տալու Հայաստանի՝ գործող ժամանակավոր իշխանությանն ու արևմուտքին ոչնչացնել հայ և ռուս քրիստոնյա երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական և տնտեսական խիստ անհրաժեշտ   համագործակցությունը,  Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին լիիրավ անդամակցությունը:
Ավելին, պահանջում ենք պատերազմամոլ ԱՄՆ-ից և մարդակործան ՆԱՏՕ-ից՝ հինավուրց և քրիստոնյա Հայաստանից ու հայ ազգից հեռո՛ւ պահել իրենց արյունոտ ձեռքերը, և երբեք չփորձե՛լ ուղղորդել Հայաստանը և հայ ժողովրդին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայոց Ազգային Բանակը:
«Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»:


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան