Հայտնի ծխախոտ արտադրողը կֆինանսավորի մարիխուանայի արտադրությունը

Հայտնի ծխախոտ արտադրողը կֆինանսավորի մարիխուանայի արտադրությունը

Marlboro ծխախտոների արտադրությամբ զբաղվող Altria Group ընկերությունը քննարկում է կանադական Cronos ընկերությունների խմբում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Հիշեցնենք, որ Cronos-ը զբաղվում է մարիխուանայի արտադրությամբ։ Այս մասին հայտնում է Market Watch կայքը։ Հրապարակման մեջ նշվում է, որ ներդրումները ուղղվելու են բժշկական նպատակներով մարիխուանայի արտադրության աջակցմանը եւ քննարկումները դեռեւս երաշխիք չեն, որ կողմերը կգան ընդհանուր հայտարարի կամ ներդրումները կիրականացվեն։ Reuters լրատվական գործակալությունն էլ նշում է, որ Altria Group-ը բանակցություններ է վարում Cronos-ի գնման շուրջ։