Գողը խցանվել է ծխատարում եւ ստիպված զանգել ոստիկանություն

Գողը խցանվել է ծխատարում եւ ստիպված զանգել ոստիկանություն

Ավստրալիայում տեղի դեղատներից մեկը թալանել ցանկացող գողը խցանցել է ծխատարում եւ ստիպված ինքն է ահազանգել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է Vice-ն։ Ըստ հրապարակման, 22 տարեկան տղամարդը բարձրացել է դիսպանսերի տանիքը հույս ունենալով, որ ծխատարի միջոցով կկարողանան իջնել եւ կողոպտել դեղատունը։ Սակայն ծխատարում խցանվել է եւ արդեն սեփական կյանքը փրկելու համար զանգել ոստիկանություն։ Ոստիկանությունը հետաքրքրվել է, թե ինչ է արել տղամարդը շենքի տանիքին որ հայտնվել է ծխատարի մեջ։ Երիտասարդը ասել է, որ լուսանկարել է, սակայն նրա մոտ լուսանկարչական սարք չի եղել։