Հայկական կողմը ՌԴ-ի հետ բանակցում է գազի գնի իջեցման շուրջ (տեսանյութ)

Հայկական կողմը ՌԴ-ի հետ բանակցում է գազի գնի իջեցման շուրջ (տեսանյութ)
Գարեգին Բաղրամյան

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ իրենք բանակցում են ռուսական կողմի հետ գազի գնի իջեցման շուրջ։ Իսկ եթե մինչև տարվա վերջ չավարտվեն բանակցությունները, ի՞նչ է սպասվում, նախարարն ասաց․ «Սպասվում է էն, ինչ որ մինչև էսօր ունենք, այսինքն՝ նույն գինը»։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե «Գազպրոմ Արմենիայի» վարչության նախագահն ասում էր, որ իրենց ընկերութունը անսով է աշխատում, և եթե իրենց կողմից գազի գինն իջեցնեն, ապա դա կազդի որակի վրա, արդյոք այդպե՞ս է, Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Երբ որ կունենանք էն սակագները, որոնք ներմուծելու ենք, բնականաբար պետք է ուսումնասիրվեն նաև ներքին գնագոյացման խնդիրները։ Ես կարծում եմ, որ ներքին գնագոյացման ժամանակ կան խմնդիրներ, որոնք դեռ կան»։