Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

Ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմական նավ ուղարկել Սեւ ծով՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների եւ Կերչյան բախման։ Այս մասին հայտնում է CNN-ը իր իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Ըստ հաղորդման, ներկայումս ամերիկյան զինվորականները դիմել են Պետդեպարտամենտին, որը պետք է իրազեկի Թուրքիային, որ նավ է ուղարկում Սեւ ծով։ Թե ինչպիսի նավ է ուղարկվելու, մանրամասներ չեն հաղորդվում։