Նախագահի փեսային ձերբակալել են

Նախագահի փեսային ձերբակալել են

Վրաստանի ՆԳ նախարարությունը տեղեկացրել է, որ իրականացրել է գիշերային հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել է Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին։ Այս մասին հայտնում է Грузия- online-ը։

Ըստ հրապարակման, իրավապահները օպերատիվ ինֆորմացիա են ստացել, որ նախագահի փեսան անօրինական զենք է պահում, եւ գործողությունն իրականացվել է այս օպերատիվ ինֆորմացիայի իրացման շրջանակներում։ Գործի նյութերում նաեւ ասված է, որ 1989 թվականին ծնված Մինդիա Գոգոչուրին կանխամտածված ծանր վնաս է հասցրել քաղաքացի Գ․ Ռ․-ի առողջությանը։ Իրականացված խուզարկության արդյունքում առգրավվել է բացի զենք զինամթերքից նաեւ զրահապատ ժիլետ։