Նիհարել ցանկացող աղջիկը մահացել է ակտիվացված ածուխից

Նիհարել ցանկացող աղջիկը մահացել է ակտիվացված ածուխից

Նիհարել ցանկացող 18 տարեկան Սոնա Ալիեւան մահացել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։ Բժիշկները հայտարարել են, որ մահը վրա է հասել ակտիվացված ածուխից թունավորվելու պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Եվլախ քաղաքում։ Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն։ Իրավապահները լրացուցիչ ուսումնասիրություններ են անցկացնում։ Դատախազությունը հարուցել է քրեական գործ աղջկա մահվան կապակցությամբ։