ԱԺ-ի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

ԱԺ-ի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

Ազգային ժողովի նիստն այսօր քվորում չլինելու պատճառով կրկին չկայացավ։ Գրանցվել էր 8 պատգամավոր․ քվորում լինելու համար պետք է գրանցված լինի 53 պատգամավոր։  

Օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: