Մարդիկ չեն ուզում թանկ նավթ․ Դոնալդ Թրամփ

Մարդիկ չեն ուզում թանկ նավթ․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ ՕՊԵԿ-ը չի կրճատի նավթի արդյունահանման ծավալները։ Թվիթերյան իր էջում նա գրել է․ «Հույս ունեմ, որ ՕՊԵԿ-ը կպահպանի նավթի արդյունահանման ծավալները ներկայիս մակարդակում եւ չի կրճատի։ Աշխարհը թանկ նավթ չի ուզում եւ թանկ նավթի կարիք չունի»։

Այսկերպ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ իր վերաբերմունքն է արտահայտել ՕՊԵԿ-ի կողմից արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված, որը բերելու է նավթային շուկայում գնային կայունացման։