Հանդիպումն օգնեց իրար ավելի լավ հասկանալու համար․ Էլմար Մամեդյարով

Հանդիպումն օգնեց իրար ավելի լավ հասկանալու համար․ Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին Միլանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած երեքժամյա հանդիպումը օգտակար էր եւ կշարունակվի արդեն հունվարին։

«Եռակողմ հանդիպման ընթացքում շատ կարեւոր եւ օգտակար բանակցություններ ունեցանք, ինչը օգնեց ավելի լավ հասկանալու մեկմեկու մոտեցումները եղած հարցերի առնչությամբ»,- «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության դեկավարը։

Հաջորդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արդեն հաջորդ մասվա ընթացքում: