«ՄՅՈՒ»-ն տնային հանդիպումում ոչ-ոքի է խաղացել «Արսենալի հետ»

«ՄՅՈՒ»-ն տնային հանդիպումում ոչ-ոքի է խաղացել «Արսենալի հետ»

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել զինագործների հետ՝ հանդիպումն իր հարկի տակ հյուրընկալելով։ Հանդիպումը կայացել է Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում եւ ավարտվել 2։2 հաշվով։

Հաշիվը բացել է «Արսենալի» պաշտպան Շկոդրան Մուսթաֆին, իսկ կարճ ժամանակ անց հավասարեցրել է Անտոնի Մարսյալը։ Գոլերի հեղինակ են դարձել նաեւ Ալեքսանդր Լյաքազետն ու Ջեսսի Լինգարդը։ Այսպիսով արդեն 13-րդ հանդիպումն է, որ «Արսենալը» պարտություն չի գրանցել։ «ՄՅՈՒ»-ն, հավաքելով 23 միավոր, գրավել է առաջնությունում 8-րդ տեղը, իսկ «Արսենալը» 31 միավորով՝ 5-րդ։