Շվեյցարիան նոր նախագահ ունի

Շվեյցարիան նոր նախագահ ունի

Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատների համատեղ քվեարկության ժամանակ 2019 թվականի համար երկրի նախագահ է ընտրվել Ուլի Մաուրերը։ Այս մասին հայտնում է Telebasel-ը։ Մաուրերը հայտարարել է, որ հրաժարվելու է իր ընտրության պատվին կազմակերպվելիք տոնակատարություններից, քանի որ 2012-ին, երբ առաջին անգամ ընտրվել է, արդեն նշել է։ Ավանդաբար տոնակատարությունները տեղի են ունենում այն շրջանում, որի բնակիչ է ընտրյալ նախագահը։ Գործող նախագահ Ալեն Բերսեն այս անգամ երկրորդ հորիզոնականում էր, իր հավաքած ձայներով։ Մաուրերը աջ-պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է։ 2008-ին ընտրվել է Ցյուրիխի շրջանային կառավարությունում, իսկ 2012-ին առաջին անգամ դարձել է երկրի դաշնային նախագահը։