Նախարարը վթարի է ենթարկվել Ստամբուլում

Նախարարը վթարի է ենթարկվել Ստամբուլում

Չեռնոգորիայի Մշակույթի նախարար Ալեքսանդր Բոգդանովիչը վթարի է ենթարկվել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։ Ըստ հաղորդման, մեքենային, որի մեջ եղել է նախարարը, հարվածել է այն մեքենան, որը ընթացել է նրա մեքենայի հետեւից որպես ուղեկցող եւ որի մեջ եղել է նրա թիկնազորը։ Նախարար Բոգդանովիչը չի տուժել, սակայն իր հետ մեքենայում գտնվողներին հիվանդանոց են տեղափոխել՝ պրոֆիլակտիկ նպատակներով։