Նոր ձեռնաշղթաներ են գնել

Նոր ձեռնաշղթաներ են գնել

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ 26 միլիոն ռուբլու նոր ձեռնաշղթաներ է գնելու։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Ընդհանուր առմամբ դա կազմելու է մոտ 30 հազար կոմպլեկտ ձեռնաշղթա, որից յուրաքանչյուր կոմպլեկտի արժեքը մոտ 1000 ռուբլի է։ Ձեռնաշղթաները նախատեսված են հինգ հազար ցիկլ գործարկման համար։ Դրանք ունեն բավական սիմվոլիկ «Քնքշանք» անունոը /«Нежность»/ եւ նախատեսված են օրինախախտ անձի ազատությունը սահմանափակելու համար։