Պեյջեր արտադրող վերջին ընկերությունը փակվել է

Պեյջեր արտադրող վերջին ընկերությունը փակվել է

Իր գործունեությունը դադարեցրել է պեյջեր արտադրող վերջին ընկերությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Ըստ հաղորդման ճապոնական Tokyo Telemessage ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր ամիսը իրենք կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Պատճառը արտադրանքի պահանջարկի բացակայությունն է։ Ներկայումս ընկերության աբոնեմենտների թիվը 1500-ից քիչ է այն դեպքում, երբ լավագույն տարիներին այդ թիվը եղել է 1,2 միլիոն։