Վանեցյանը ծաղկավաճառների խնդիրը լուծել է

Վանեցյանը ծաղկավաճառների խնդիրը լուծել է

Ծաղկի շուկայում վաճառողները շարունակում էին բողոցի ցույցը նաև այսօր (երեկ մենք գրել էինք դրա մասին)։ Նրանք փողոց էին փակում, պահանջը մեկն էր՝ շուկայի տեղի գումարը չավելացվի, այլ հնարավորինս՝ իջեցվի։

Առավոտյան այնտեղ ժամանեցին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Վաճառականների հետ զրուցելուց հետո կապվեցին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ և խնդրեցին նրան միջամտել։

Վերջինս հայտնեց, որ տարածքը, թեպետ, Ֆուտբոլի ֆեդերացիայինն է, բայց վարձակալությամբ հանձնվել է մասնավորին։ Սակայն կփորձի ինչ-որ բան անել։

Քիչ առաջ տեղեկացանք, որ վաճառականների համար ընդառաջել են, և 2000 դրամից գինն իջեցվել է 1500 դրամի, որը մեծ ուրախություն է առաջացրել վաճառակների մոտ։

Տեղեկացանք նաև, որ ընտրություններից հետո կքննարկվի շուկան այլ հատված տեղափոխելու գաղափարը։