Զոհված օդաչուն․ Մոսոն ամուսնացած չէր

Զոհված օդաչուն․ Մոսոն ամուսնացած չէր

Այս գրառման հետքերով գնացի․ 

Jutakahar Avanesyan Armen

Ընկերս Աստված հոգիդ լուսավորի։
Եվս մի հերոս հեռացավ մեր կյանքից։

Արձագանքում են ընկերները․

Grisha Margaryan

Մոս ջան Աստված հոգիդ լուսավորի, ասոս, շատ ափսոս, մեր լավ ընկեր

Marieta Hakobyan Վախ Մոսո ջան, ինչ եղավ, վախ, վախ․․․

Bagrat Zaqaryan

Ափսոս, իմ ախպեր։

Գրում եմ Jutakahar Avanesyan Armen-ին։ Պարզվում է, որ նրա հետ էլի որոշ հարցերի շուրջ խոսել եմ։

-Արմեն․ զոհված օդաչուն քո ընկե՞րն էր։

-Հա, Հասմիկ ջան։ Չորս տարի միասին ենք սովորել։ Ռազմական ավիացիոն ինստիտուտում։

Գիտեմ, որ այս պահին դժվար է խոսել ընկերոջ մասին և խնդրում եմ միայն լուսանկարը և հարցնում՝ ամուսնացա՞ծ էր։

- Մովսեսն ամուսնացած չէր։ Եսիմ է՜․․․

Հետո կզրուցենք։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ հայտնաբերվել է այսօր առավոտյան ուսումնամարտական թռիչքի ընթացքում ուսումնական կենտրոնի հետ կապը կորցրած ՀՀ ԶՈւ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը:

«Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում։ Մահացած օդաչուներն են փոխգնդապետ Բաբայան Արմենը, մայոր Մանուկյան Մովսեսը։ Ցավակցում ենք»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: