Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց․ Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները:

Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը:

Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»: