Ի՞նչ պատճառով է Արարատի մարզպետը պատժել իր թիմակցին․ տեսանյութ

Ի՞նչ պատճառով է Արարատի մարզպետը պատժել իր թիմակցին․ տեսանյութ

«Հրապարակ»-ի ձեռքի տակ է հայտնվել այն «չարաբաստիկ» տեսանյութը, որի համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր շտաբում «դեբոշ» է արել, քաշքշել յուրային Գեւորգ Բաբայանին այն բանի համար, որը մարզպետի քարոզարշավն իրականացնելիս նրա հասցեին «անհարգալից» է արտահայտվել, ինչը նաեւ հրապարակվել է ուղիղ եթերով։ Մասնավորապես, մենք պարզեցինք, որ մարզպետը վրդովվել է, երբ իր հասցեին քարոզարշավներից մեկի ընթացքում ուղիղ եթերում Բաբայանն ասել է՝ «Գարիկ-մարիկը»։

Տեսանյությում 6.10 րոպեից սկսվում է այդ «աններելի» երկխոսությունը, Բաբայանը ի պատասխան թիմակիցներից մեկի դիտողությանը՝ «Ապե, որ ասում ես ընտրեք իմ Քայլին, հետեւից էլ ասա համար տաս», պատասխանում է, որ տեսանյութեր հրապարակեն «Գարիկ-մարիկները կտենան»։

Նշենք, որ Արարատի մարզում Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ցուցակում 11-րդ համարն է, իսկ 10-րդը՝ Տիգրան Պարսիլյան։

Ի դեպ, Գևորգ Բաբայանն իր էջից ջնջել է այս տեսանյութը։