Վանեցյանը էդ հարցը կարա մի զանգով լուծի

Վանեցյանը էդ հարցը կարա մի զանգով լուծի

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տարածքում աշխատող ծաղկավաճառները այսօր վաղ առավոտից կառավարության առջև բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են տարածքի համար վճարվող 2 հազար դրամը դարձնել հազար դրամ։ Ցուցարար ծաղկավաճառների խոսքով՝ այդ հարցը Արթուր Վանեցյանը, որը նաև ՀՖՖ նախագահն է, մի զանգով կարող է լուծել․

«Մենք ասում ենք՝ գնի գնանայում արեք՝ հազար դրամ սարքեք։ Հիմա ես ծաղիկ առնող եմ, մտնում եմ ներս իմ ծաղիկը առնում եմ, ես չեմ դժգոհում, ուզում ա՝ մի հատիկ մեխակ առնեմ, ուզում ա՝ մի հատիկ վարդ, ես իմ հազար դրամը տալիս եմ։ Էս մարդիկ, որ մտան ներս 2 հազար դրամ պիտի տան։ Հիմա էս մարդիկ ասում են՝ հազար դրամ սարքեք, ծախի, չծախի, անձրև գա, ձյուն գա, կարկուտ գա, 2 հազար դրամ ա։ 100 թվից այդպես են արել»,- ասաց ծաղկավաճառներից մեկը։

Ծաղկավաճառների հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ խնդրին ծանոթացել է, կփոխանցի վարչապետին։

Մանրամասն՝ տեսանյութում։