Արմավիրում Ծառուկյանին ուղեկցում է նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը (տեսանյութ)

Արմավիրում Ծառուկյանին ուղեկցում է նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Արմավիրի մարզ։ ԲՀԿ առաջնորդը ոտքով ուղևորվել է հանրահավաքի վայր, որտեղ առաջինը խոսել է երիտասարդների մասին՝ նախապես նշելով, որ փոխում է ելույթի հիմնական դրույթների հերթականությունը։ 

Ուշագրավ է, որ Ծառուկյանին կուսակից ընկերներից, ռեյտինգային թեկնածուներից բացի հարազատ մարզում ուղեկցել է նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որը 2015 թվականին Ծառուկյանի՝ քաղաքականությունից հարկադրաբար հեռանալուց հետո հաջորդեց կուսղեկավարի քայլին եւ որոշ ժամանակ սառեցրել էր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ։  Ի դեպ, ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո Գասպարյանը մի առիթով հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ի ձեռքում «պատանդ» էր, քանի որ ոդու նկատմամբ շինծու քրգործով իրեն հեռու էին պահում ԲՀԿ-ից։