ՊԵԿ մաքսային բլոկում փոփոխություններ են

ՊԵԿ մաքսային բլոկում փոփոխություններ են

Վերջին մի քանի օրում մաքսայինում երկու վարչության պետ է փոխվել․ արևելյան մաքսատան՝ նստավայրը Վանաձոր, վարչության պետ Մելքոն Աղաջանյանը վերադարձավ իր հին գործին՝ որպես օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ։ Իսկ հյուսիսային մաքսատան՝ նստավայրը Գյումրի, վարչության պետ Կարեն Մանուկյանն ազատվեց աշխատանքից։

Նրանց փոխարեն արեւելյանում պետ է նշանակվել Արմեն Գևորգյանը, ով ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար Աշոտ Գրիգորյանի որդին է։ Նա միարժամանակ զբաղվում է օծանելիքի առևտրով, Աբովյան փողոցում ունեն խանութ։ Հայրը՝ Աշոտ Գրիգորյանը Երվանդ Զախարյանի զինակիցն էր և նրա հետ «ճամփորդել» է գրեթե բոլոր գերատեսչություններով, որտեղ աշխատել է Զախարյանը՝ հարկային, կադաստր։

Հյուսիսայինի պետ է նշանակվել ծնունդով ԼՂ ասկերանի շրջանից Ռուսլան Գրիգորյանը, օպերատիվ հետախուզական վարչության գործող բաժնի պետը։