«Եթե մենակ ես, զանգիր Կառային»․ ՀՀԿ-ի հումորային պաստառների ընտրանին (ֆոտո)

«Եթե մենակ ես, զանգիր Կառային»․ ՀՀԿ-ի հումորային պաստառների ընտրանին (ֆոտո)
ՀՀԿ-ի հումորային պաստառների ընտրանին

Նախընտրական քարոզարշավի ամենաուշագրավ հատվածներից է կրեատիվ պաստառների ու լոզունգների հրապարակումը։ 7-րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրությունների ֆոնին շատ կուսակցությունների համար այն դարձավ այցեքարտ, ոմանց համար էլ՝ իսկական գլխացավանք։

Հանրապետական կուսակցության կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրին Հանրապետականին»՝ իր բոլոր «մինիկարգախոսներով» հրապարակման օրվանից ի վեր դարձավ Ֆեյսբուքի թոփ մեմ։ Օգտատերերը տարատեսակ ասոցիացիաներ կապելով կարգախոսի հետ՝ ստեղծեցին զվարճալի պատկերներ։

ՀՀԿ-ի ոչ պակաս կրեատիվ պատասխանն էլ սպասեցնել չտվեց։ Օրերս կուսակցությունը հայտարարեց մրցույթ՝ «Եթե մտահոգ ես…» թեմատիկայով, որի գլխավոր մրցանակը լինելու է ճաշ՝ ՀՀԿ համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների հետ։

Ձեզ ենք ներկայացնում համացանցում ամենաշատ հավանումներ ունեցած հումորային պաստառների լուսանկարների ծաղկաքաղը։