Ես՝ Շաքե Իսայանս, ներողություն եմ խնդրում ՀՀ բոլոր քաղաքացիներից (տեսանյութ)

Ես՝ Շաքե Իսայանս, ներողություն եմ խնդրում ՀՀ բոլոր քաղաքացիներից (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով այսօր առավոտյան ԲՀԿ-ական պատգամաբվորներին և Արման բաբաջանյանի միջև ծագած վեճին, որոշեց ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից:

«Ես ուզում եմ դիմել ՀՀ քաղաքացիներին և ասել՝ այո, ես՝ Շաքե Իսայանս, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ներողություն եմ խնդրում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից այսօր այստեղ վատնված ժամանակի համար, որի ընթացքում կարող էին քննարկվել անմիջականորեն քաղաքացու կյանքի բարելավմանն ուղղված սոցիալական նախագծեր կամ, ասենք, մշուշոտ տեսլականով տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզը»,-ասաց Իսայանը՝ մաղթելով բոլորին ողջախոհություն: