Առաջին անգամ ամուսնացել է
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն առաջին անգամ ամուսնացել է։ Նրա ընտրյալը հրեա երգչուհի Դանիելա Պիկն է։ Այս մասին հայտնում է People հանդեսը։ Հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, Լոս Անջելես քաղաքում։ Հայտնի է, որ Տարանտինոն ու Պիկը ծանոթացել էին դեռ 2009-ին, նշանադրվել 2017-ին։ Տարանտինոն նախկինում ամուսնացած չի եղել։ Նա արդեն 55 տարեկան է։ Մինչ այս, իր ամուրիությունը Տարանտինոն բացատրում էր նրանով, որ իր աշխատանքը կլանում է ողջ ժամանակը։ Ի դեպ Դանիելա Պիկը 2005-ին մասնակցել է «Եվրատեսիլին» իսկ կարիերան սկսել է իր քրոջ՝ Շարոնայի հետ միասին։
Կարծիքներ