Չեղյալ են հայտարարում տուրիստական վիզաները

Չեղյալ են հայտարարում տուրիստական վիզաները

Ռուսաստանն ու Իրանը չեղյալ են հայտարարել տուրիստական այցելությունների համար նախատեսված վիզաները։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռըզա Արդաքանյանի հայտարարությունն այս առնչությամբ։ «Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա մենք ունենք պայմանավորվածություն այն մասին, որ կչեղարկենք այդ կարգի վիզաները։ Այս հարցում միայն անհրաժեշտ է գործնական կարգի հաստատում եւ փաստաթղթավորում»,- մասնավորապես ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Կանոնակարգի պատրաստումը եւ հաստատումը կարող է տեւել մեկից երկու ամիս։ Նպատակը երկկողմ տուրիստական ոլորտի խթանումն է։