Ես ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել ու նույն ճաշարանում հաց ենք կերել

Ես ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել ու նույն ճաշարանում հաց ենք կերել
Ես ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել ու նույն ճաշարանում հաց ենք կերել
Ես ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել ու նույն ճաշարանում հաց ենք կերել
Ես ծառայել եմ Լևոնի հետ, նույն վրանում քնել ու նույն ճաշարանում հաց ենք կերել

 

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, հակադարձել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ռ. Քոչարյանի որդիների ծառայությունն անցել է ոչ թե Ղարաբաղում՝ դիրքերում, այլ ուրիշ տարբերակով: Լևոնը  դա համարում է սուտ։ Հրապարակել  է ծառայությունից նկարներ։ Ֆեյսբուքյան հայտարարություն մասին տեղյակ եք։ Լևոնի հայտարարության արձագանքները շատ ջերմ են, իսկ ֆեյսբուքյան օգտատերերից մարդիկ կան, ովքեր գրում են, որ ծառայել են Լևոնի հետ։  

Anna Abrahamian Հրաշալի եք գրել, միևնույն ժամանակ, ողբերգական է, որ որոշ անադեկվատներ նման ծանր փորձությունների հետ կապված մարդկանց կյանքի էջերի հետ են խաղում՝ հանուն նեղ անձնական շահերի։ Հուսամ, նման մութ ժամանակները շուտով կվերջանան։ Շնորհակալություն անձամբ Ձեր և բոլոր նրանց ծառայության համար, ովքեր պաշտպանեցին մեր բոլորի անդորրը, ու վստահաբար, վերստին պատրաստ են ծառայելու։ Մենք Ձեր կողքին ենք, Հայաստանն ու Արցախը մեկ են, բոլորս միասին՝ մեկ բռունցք։

 

Gevorg Sargsyan

Լևոն ջան եթե չծառայեիր էլ ոչ ոք բարոյական իրավունք չուներ քեզ նախատելու որովհետև քո հայրը դա արդեն իսկ արել էր .և մի բանի տեղ դիր նման ցինիկ մարդկանց ասածներին: Դու ծառայել ես քո հայրենիքի համար իսկ նման մարդիկ որ կարողանում են ուրանալ և մոռանալ քո հայրիկի հաղթանակները , թե մարտի դաշտում , թե քաղաքականության մեջ,  դրանց համար կգա մի օր, որ չի մնա մի օր

Վահե Եփրիկյան

Սպասված արձագանք էր քո կողմից եղբայր ու չափազանց ակտուալ այն պայմաններում, երբ բանակի կամ ծառայությաներեսըչտեսած գործիչներ փնովում ու նսեմացնում են այն, ինչը միակ երաշխավորն է հայոց պետականության։
Եթե Ռոբերտ Քոչարյանը հատուկ շռնդալից դիֆերամբներով չի զորակոչել իր որդիներին, դա ամենևին էլ չի խոսում վերջիններիս՝տանը ծառայելումասին, հակառակը՝ դա առհավատչյան է, որ հայրենյաց պաշտպանությունը պարտականություն է ու անհրաժեշտություն, ոչ թե դիվիդենտների հավաքագրման եղանակ։
Բարի ծառայություն բոլոր զինվորներին՝ երաժիշտներից ու վարորդներից մինչև կապավոր ու սահմանապահ։

Էդգար Տավուշցի Էդգար Տավուշցի

Ավելի խոսուն էր քան հրապարակում "ճառելը"։ Չ՛քննարկվող փաստերով։

Gayane Yengibaryan

Գիտենք և հպարտանում ենք

Hrant Tonoyan

Ես էլ եմ էտ ժամանակ ծառայել, իրար հետ նույն վրանում քնել ենք, նույն ճաշարանում էլ հաց ենք կերել։