Պուտինը՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին

Պուտինը՝ նախագահի պաշտոնից հեռանալու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի ժամանակ անդրադարձել է նաեւ նախագահի պաշտոնից իր հեռանալու հարցին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նա անելու, երբ լրանա նախագահական ժամկետը, Պուտինը, ըստ РБК-ի, ասել է․ «Սպասեք, իսկ ուր եք դուք այդքան շտապում։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու»։ Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանն իրեն զգում է ինքնավստահ եւ ինքնաբավ եւ պատրաստ է համագործակցելու այլ երկրների հետ, ներառյալ նաեւ՝ ԱՄՆ-ի։ Հիշեցնենք, որ Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024 թվականին եւ ըստ ՌԴ Սահմանադրության, նույն անձը ավելին, քան երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու իրավունք չունի։