Բաքուն համաձայնել է չկրակել հայերի ուղղությամբ․ Զաքիր Հասանով

Բաքուն համաձայնել է չկրակել հայերի ուղղությամբ․ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անդրադարձել է հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը , կողմերը պայմանավորվել են նվազեցնել շփման գծում հրադադարի խախտումները։ «Ինչպես գիտեք, հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հայկական կողմը միշտ բարձրացնում է այն հարցը, որ բանակցությունների արդյունավետության համար կարեւոր է վստահության մթնոլորտի հաստատումը եւ կրակոցների՝ նվազագույնի հասցնելը։ Կողմերը քննարկել են այս հարցերը եւ կարող ենք ասել՝ կրակոցները ճակատում նվազել են։ Եթե այդպիսով վստահության մթնոլորտ կհաստատվի, ապա խնդրեմ, մենք գնացել ենք նաեւ դրան, հանուն հարցի լուծման։ Ասում եք հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով՝ խնդրեմ։ Մենք 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը այլ ճանապարհով լուծել»,- ասել է Հասանովը։