Մանվելի գույքը վերադարձնելու մասին․ Դիանա Գասպարյան

Մանվելի գույքը վերադարձնելու մասին․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կարևոր լուր էջմիածնեցիների համար‼️

Հավանաբար ձեզանից շատերը լրատվամիջոցներից տեղեկացել են, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 40 անուն գույք համայնքներին վերադարձնելու առաջարությամբ:

Հայտնում եմ ձեզ, որ ՏԿԶՆ հետ արդեն սկսվել է համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու և գրության մեջ նշված անշարժ գույքը համայնքներին վերադարձնելու ուղիներ գտնելու գործընթաց:

Էջմիածին քաղաքում խոսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ տարածքի:

Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս և հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը:

Կեցցե՛ այն Հայաստանը, որ արդեն եկել է»: