ՔՈ-ի նախագահը քաղաքական դաշտն է կրթելու

ՔՈ-ի նախագահը քաղաքական դաշտն է կրթելու

«Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հետաքրքիր իրավիճակ ա ստացվում։ Պարզվում ա, որպեսզի հայտնի դառնաս ու քո մասին սկսեն խոսել, պետք ա մեկին վիրավորես։ Եթե քարոզարշավի ընթացքում այդպես չես վարվում ու խոսում ես տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական խնդիրների, առողջապահության, իրավունքի ու սահմանադրականության մասին, ուրեմն «էլիտար» ես ու անհասկանալի։ Էս դիսկուրսը բարձրանում ա ամենապոպուլյար հեռուստաընկերության քաղաքական հարթակ։

Էստեղ ինձ համար 2 ճանապարհ կա՝ կամ տրվել ընդհանուր կեղծ «խրախճանքին» ու հայտնիություն ձեռք բերել, որից հետագայում կզզվես, կամ բոլորին բերես գաղափարաբանական բանավեճի դաշտ։ Իմ անձնական որոշումն ա չիջնել, այլ ստիպել մյուսներին բարձրանալ, դուրս գալ էդ տիղմից։ Ասում են՝ դա մեր շանսերը քչացնո՞ւմ ա։ Շատ լավ։ Վերջնական նպատակն ավելի վեհ ա և ես իմ շահը տեսնում եմ ոչ թե կարճաժամկետ հայփի մեջ, այլ մեր բոլորի, համընդհանուր բարեկեցության պետություն ունենալու մեջ։ Էս մարտահրավեր եմ նետում եղած կարգերին ու բարքերին և ես հաղթելու եմ։ Դրանով մենք բոլորս ենք հաղթելու»։