«Հրապարակ»․ Սյունիքում ու Շիրակում թույլ են

«Հրապարակ»․ Սյունիքում ու Շիրակում թույլ են

«Մեզ համար լավագույն վիճակը Լոռիում է, էնտեղի մեր թիմը բավականին ուժեղ է՝ Հովիկ Սահակյան, Գագիկ Մելիքյան, Շարմազանով, Վահրամ Բաղդասարյան, գումարած՝ «Տաշիրը»»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը։ Մեզ հետ զրույցում ՀՀԿ ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց․ «Հա, գնալու եմ տնետուն, չոքեմ, աղաչեմ, պաղատեմ՝ ՀՀԿ-ին ձայն տան, սա իմացեք»։ «Լավ է ՀՀԿ-ի վիճակը նաեւ Տավուշում՝ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում»։ Նախկին մարզպե՞տը, է՞ն, որ եկեղեցում իր սրբապատկերն էր նկարել տվել՝ «սուրբը» կբարեխոսի՞ ՀՀԿ-ի համար։

«Չէ ինքը լավ կապեր ունի, կկարողանա բավականին ձայներ ապահովել։ Ահավոր վիճակ մեզ համար Շիրակում ու Սյունիքում է։ Ցավալի է, որ Շիրակում այս պահին «ասողները» նախկին ՀՀԿ-ականներ են՝ Ֆելիքս Ցոլակյանն ու Արման Սահակյանը, որոնք աշխատում են ՔՊ-ի համար։ Սյունիքում նույնպես ՔՊ-ի «տասովկան» ապահովում է ՀՀԿ-ական նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Մալաթիա-Սեբաստիայում նույնպես շատ թույլ ենք՝ Սամվել Ալեքսանյանն աջակցում է փոխվարչապետին, իր «ճտերն» էլ՝ Փաշինյանի աներձագին։ Էրեբունում նույնպես թույլ ենք, որովհետեւ Մհեր Սեդրակյանն «աբիժնիկ» է ՀՀԿ-ից, Սնխչին՝ Կարապողոսյանը, որոշ չափով կկոմպենսացնի այնտեղ։ Լավ է վիճակը նաեւ Կոմիտաս-Դավթաշեն ուղղությամբ՝ Սահակյաններն են այնտեղ կուրացիա իրականացնում։ Արման Սահակյանը շատ ձայն ունի, Կոմիտասում էլ ինտելիգենցիան է ապրում, Վիգենին կընտրի։ Իսկ Նոր Նորք-Ավանում ամենալավ վիճակն է՝ Տարոնն է աշխատում, Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), Անդրանիկ Մարգարյանի հին շրջապատն է»,-  նկարագրեց ՀՀԿ-ականը։